Instagram-ը ներկայացրել է Windows Phone օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածի բետա-տարբերակը, որը կարելի է բեռնել Windows Phone Store հավելվածների խանութից:
Վերոնշյալ բետա-տարբերակում դեռևս չկան մի շարք ֆունկցիաներ, որոնք գործում են iOS կամ Android օպերացիոն համակարգերի համար նախատեսված տարբերակներում, մասնավորապես՝ տեսանյութի ձայնագրումը: Բացի այդ՝ հավելվածն աշխատում է միայն Windows Phone 8 համակարգում, իսկ Windows Phone-ի ավելի հին տարբերակներում այն հնարավոր չէ տեղադրել:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Windows Phone ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների մասնաբաժինը զգալիորեն մեծացել է շուկայում: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում WP-սմարթֆոնների վաճառքն ավելացել է 156%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
Աղբյուրը՝ blog.instagram.com