WinAmp նվագարկիչը, որն ի սկզբանե մշակում էր Nullsoft ընկերությունը, 80 միլիոն դոլարով վաճառվեց AOL ընկերությանը: Սակայն տարիներ անց նվագարկիչը սկսեց ավելի ու ավելի քիչ հաջողություն ունենալ, իսկ հետո հայտնվեցին iTunes-ը և Spotify-ը: Այդ պատճառով էլ AOL-ը որոշել է դադարեցնել այս ծրագրի մշակումը. դեկտեմբերի 20-ից հետո WinAmp-ի կայքը կփակվի, և նվագարկիչը հնարավոր չի լինի ներբեռնել:
Ars Technica-ին տված հարցազրույցում WinAmp-ի գլխավոր մշակող Ռոբ Լորդը նշել է, որ չկա որևէ բան, որի պատճառով այս նվագարկիչը չի կարող գրավել iTunes-ի տեղը: Նրա խոսքով՝ ամեն ինչ փչացրել է AOL-ը՝ WinAmp-ը գնելուց հետո:
Այնուամենայնիվ, մինչև վերջերս AOL-ը շարունակում էր մշակել Winamp-ը. թողարկվեց նույնիսկ Android-ի համար նախատեսված հավելված:
Աղբյուրը՝ money.cnn.com