Los Angeles Auto Show միջոցառման ժամանակ նոյեմբերի 21-ին Honda Accord ավտոմեքենան ստացավ «տարվա կանաչ ավտոմեքենա» (2014 Green Car of the Year) մրցանակը, որը տրվում է շրջակա միջավայրը ամենաքիչը աղտոտող մեքենաներին:
Ընտրությունը կատարվել է շուկայում առաջատար տարբեր ընկերությունների ներկայացուցիչներից և շոումեն Ջեյ Լենոյից բաղկացած ժյուրիի կողմից: Բացի Accord-ից մրցանակի հավակնորդներ էին նաև Audi A6 TDI-ն, BMW 328d-ն, Mazda3-ը և Toyota Corolla-ն:
Օհայոում (ԱՄՆ) պատրաստված Honda Accord-ն ունի չորս ցիլինդրանոց V6 հիբրիդային և միացվող հիբրիդայի շարժիչ: Մրցանակը ներկայացնող Green Car Journal-ի խմբագիր Ռոն Կոգանը նշել է, որ ավտոարտադրողները շուկայում պահանջարկված մնալու համար պետք է սկսեն ավելի մաքուր և էֆֆեկտիվ մեքենաների արտադրանքը, բնությունն ու նոր տեխնոլոգիաները չպետք է խանգարեն իրար, ապագայի ավտոմեքենաները պետք է մրցակցեն՝ շրջակա միջավայրի չաղտոտման չափանիշով:
Աղբյուր` usatoday.com