Apple-ը պատրաստում է նոր սերնդի վճարային համակարգ

Эппл, лого, яблокоՕրերս Apple-ը հրապարակել էաշխատանքի հետաքրքիր հայտարարություն, ըստ որի՝ ընկերությունը կարիք ունի այնպիսի ծրագրավորողի, որը կօգնի ստեղծել նոր սերնդի վճարային համակարգ, որը, հնարավոր է, ներառի հատուկ այդ նպատակով ստեղծված սարք և ծրագրային ապահովում:

Հայտարարության մեջ նշված է, որ պահանջվում է մասնագիտական հմտություն այնպիսի վճարային համակարգերում, ինչպիսիք են Visa-ն և MasterCard-ը:

Այժմ օգտագործողները կարող են գնումներ կատարել Apple Store օնլայն խանութից, ինչպես նաև օգտվել iBeacon համակարգից, որը թույլ է տալիս խանութում տեղադրել Bluetooth փոխանցիչներ, որի միջոցով գնորդները կկարողանան տեղեկանալ ապրանքների մանրամասներին և ցանկության դեպքում տեղում ձեռք բերել դրանք:

Աղբյուրը` 9to5mac.com