Android-ի համար նախատեսված լավագույն 5 նվագարկիչները

Շատերս հաճախակի օգտագործում ենք սմարթֆոնը երաժշտություն լսելու համար: Այժմ կներկայացնենք այն հինգ լավագույն ծրագրերը, որոնք նախատեսված են Android սմարթֆոնով երաժշտություն ունկնդրելու համար:

Poweramp Music Player

Poweramp Music Player

Սա ամենատարածված երաժշտական նվագարկիչն է Google Play-ում, քանի որ բավական հզոր ծրագիր է և ունի ցանկացած ֆունկցիա: Հավելվածն ունի պարզ ու հաճելի ինտերֆեյս: Ծրագիրը թույլ է տալիս ուժեղացնել բարձր ու ցածր հաճախությունները, լսել երգերը սահուն և non-stop ռեժիմում և այլն:

Բեռնել Poweramp-ը

Player Pro

Player Pro

Player Pro նվագարկչի նկարագրությունում ասվում է. «PlayerPro-ն ունի գեղեցիկ, արագ ու հասկանալի ինտերֆեյս՝ համալրված հզոր ֆունկցիաներով: Կարելի է ընտրել նար բազմաթիվ փլագիններից մեկը՝ 20-ից ավելի սքիններ, DSP Pack, Widget Pack և այլն»: Բացի այդ՝ հավելվածը անընդհատ թարմացվում է և համալրվում նոր ֆունկցիաներով:

Բեռնել PlayerPro Music Player Trial-ը

Winamp

Winamp

Հայտնի չէ, թե ինչ կլինի այս հավելվածի հետ, երբ դրա համակարգչային տարբերակի մշակումը դադարեցվի, ինչպես հայտարարել է մշակող AOL ընկերությունը, սակայն այն դեռ հասանելի է Google Play-ում: Սա բազմաֆունկցիոնալ նվագարկիչ է, որը թույլ է տալիս ավելացնել ալբոմի պակասող նկարները, կարդալ երգերի բառերը, սինքրոնիզացնել կոնտենտը դեսկթոփային տարբերակների հետ, դիտել կատարողների մասին տվյալներ և այլն:

Բեռնել Winamp-ը

n7player Music Player

n7player Music Player

Այս նվագարկիչն աշխատում է ինովացիոն լինել և նոր շունչ հաղորդել՝ որպես բջջային նվագարկիչ: Առաջին հերթին այն ունի շատ հաջող եռաչափ ինտերֆեյս՝ համալրված թեգերի հնարավորությամբ, անիմացիոն էֆեկտներով: Հավելվածն ունի նաև տարբեր աուդիոէֆեկտներ, ալբոմների նկարների ավտոմատ բեռնում, քնի թայմեր, Last.fm լսելու հնարավորություն և այլն:

Բեռնել n7player-ը

Google Play Music

5

Google-ի այս հավելվածը համեմատաբար նոր է, սակայն ունի շատ լավ հնավորություններ: Այն թույլ է տալիս պահպանել 20 000 երգ և ինտերնետի առկայության դեպքում լսել երաժշտական գրադարանի ցանկացած ստեղծագործություն, անհրաժեշտության դեպքում պահպանել ալբոմները՝ օֆլայն լսելու համար:

Բեռնել Google Play Music-ը