Apple-ի սարքերը կհամալրվեն դեմքի ճանաչման տեխնոլոգիայով

Эппл, лого, яблокоApple ընկերությունը ստացել է դեմքերի ճանաչման տեխնոլոգիային արտոնագիրը, և շատ հնարավոր է, որ իր սարքերի հաջորդ սերունդներում օգտագործի այդ նորամուծությունը, հաղորդում է ԱՄՆ-ի Արտոնագրային հանձնաժողովը:

Ըստ արտոնագրում նշված տեխնոլոգիայի՝ դեմքերի ճանաչման համակարգը կարողանում է համեմատել օգտագործողի դիմագծերը, մաշկի գույնը, դեմքի ձևը նախապես ֆիքսված դեմքի հետ: Բացի այդ՝ նախատեսվում է իրականություն դարձնել օգտագործողի դեմքը տարբեր ռակուրսներից «հիշելու» հնարավորությունը:

Դեմքը ճանաչելու ֆունկցիան կարող է օգտագործվել ոչ միայն հեռախոսն ապակոդավորելու, այլև զանգերի դեքպում. օրինակ՝ էկրանի վրա կցուցադրվեն զանգողի տվյալները միայն այն դեպքում, եթե հեռախոսը ճանաչի օգտագործողի դեմքը: Նույնը հնարավոր է նաև SMS-ների դեպքում:

Ներկա պահին նման լուծումներ օգտագործվում են Xbox One և PlayStation 4 խաղային կցորդներում, ինչպես նաև Android օպերացիոն համակարգում, որը թույլ է տալիս ապակոդավորել հեռախոսը դեմքի ճանաչման միջոցով:

Աղբյուրը՝ TechCrunch.com