iPhone 5c գնորդները նախկին Android օգտագործողներն են

iphone 5s & 5cԲազմաթիվ կարծիքներ են հնչում այն մասին, թե ինչ նպատակով է Apple ընկերությունը թողարկել iPhone 5c սմարթֆոնը: Թիմ Կուկն անձամբ հերքել է այն կարծիքը, թե iPhone 5c-ն մատչելի սարքերի շուկան գրավելու համար է:

Անհայտ է, արդյոք կանխագուշակե՞լ էր Apple-ի ղեկավարությունը, որ iPhone 5c գնորդները նախկին Android սմարթֆոններ օգտագործողները կլինեն:

Kantar Worldpanel ComTech ամերիկյան հետազոտական ընկերությունը ուսումնասիրել է սմարթֆոնի վաճառքների վիճակագրությունը ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում՝ օգոստոսից մինչև հոկտեմբեր ամիսների ընթացքում:

Արդյունքում, հայտնի է դարձել, որ iPhone 5c գնորդների մոտ կեսը՝ 50%-ը նախկինում Android սմարթֆոններ օգտագործողներ էին: Ավելին, վերջիններիս մեծամասնությունը հրաժարվել էր Samsung և LG  արտադրողների սմարթֆոններից: Համեմատության համար նշենք, որ iPhone 5s մոդելի գնորդների 80%-ը iPhone-ի նախկին մոդելների օգտագործողներն են:

Ուսումնասիրության տվայլներով, iPhone 5c օգտագործողների միջին տարիքն է 38 տարեկան և ամսական եկամուտը ոչ պակաս, քան 4000 դոլար:

Աղբյուրը՝ appleinsider.ru