Apple-ը պատահմամբ ցուցադրել է 4К մոնիտորներ

Sharp display

Դեկտեմբերի 6-ին Apple ընկերության եվրոպական օնլայն խանութների մեծ մասը սկսեցին 32դյույմ 4K Sharp մոնիտորների վաճառքը: Այս մասին գրում է MacRumors-ը: PN-K321 կոդային անվանումը կրող մոնիտորը պատրաստված է IGZO տեխնոլոգիայով և ունի 3840 x 2160 պիքսել թույլատվություն: Այն վաճառքի էր հանվել 3499 եվրո արժողությամբ:

Մոնիտորն ունի HDMI և DisplayPort, 3.5մմ աուդիոբնիկ: Մոնիտորի հետ միասին չի տրամադրվում DisplayPort ադապտեր, ինչը նշանակում է, որ այն Mac համակարգչին միացնելու համար լրացուցիչ աքսեսուար է անհրաժեշտ գնել:

Մոնիտորները հասանելի էին նախնական պատվերների համար: Սակայն նույն օրը՝ քիչ անց, Apple-ը հեռացրեց իր բոլոր օնլայն խանութներից Sharp մոնիտորները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դեկտեմբերի 17-ից Mac Pro համակարգիչների հետ միասին Apple-ը, ենթադրաբար, վաճառքի է հանելու նաև բարձր թույլատվությամբ մոնիտորներ: Վերլուծաբանները հասցրել են այն անվանել Thunderbolt էկրանների նոր սերունդ:

Ինչ վերաբերում է Apple-ի քայլին, ապա հնարավոր է, որ վերջինս աշխատակիցների սխալն էր:

 Աղբյուրը՝ appleinsider.ru