Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է mSATA ֆորմատի գերարագ SSD-կուտակիչ՝ 840 EVO-ն: Այն չորս անգամ ավելի փոքր է սովորական կուտակիչներից. կազմում է ընդամենը 2.5դյույմ:
Զարմանալին այն է, որ լինելով այդքան փոքր՝ նոր SSD-ին ունի 1Տբ ծավալ: Սարքը կշռում է 8.5գրամ և ունի 3.85մմ հաստություն: Նոր կուտակիչի փոքր չափսերը հնարավոր են դարձնում այն օգտագործել ուլտրաբուքերում և Windows-պլանշետներում:
Հարավկորեական ընկերության ներկայացուցիչների խոսքով, 840 EVO-ն պատրաստված է ֆլեշ-հիշողության բարձր արտադրողական միկրոսխեմաների հիման վրա: Այս SSD-կուտակիչների մասայական արտադրությունը սկսվել է ապրիլին:
Աղբյուրը՝ engadget.com