Google-ի ապագան. միկրոֆոններ՝ առաստաղների և միկրոսխեմաներ՝ գլխի մեջ

HoffmanGoogle-ի մշակումների ղեկավար Սքոթ Հաֆմանը պատմել է, թե որ ոլորտում է տեսնում ընկերության հետագա զարգացումը և ինչ տեղ կունենա Google-ն ապագայում: Ըստ նրա՝ ընկերության հիմնական զբաղմուքնը կմնա ինֆորմացիայի որոնումը, սակայն համակարգչի միջոցով տեքստ մուտքագրելով որոնումը կանցնի անցյալի գիրկը: «Տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ ձայնի ճանաչումն արդեն իրականություն է. Android օպերացիոն համակարգն արդեն կարողանում է կես խոսքից հասկանալ, թե ինչ է ուզում փնտրել օգտագործողը»,-ասել է Հաֆմանը:

Մշակումների ղեկավարը կարծում է, որ ապագայում հարկ չի լինի հեռախոսը հանել գրպանից: Ավելին՝ ցանկացած սենյակում առաստաղների վրա տեղադրված կլինեն Google-ի միկրոֆոններ, որոնք կճանաչեն օգտագործողի ձայնը և անձնական օգնականի դեր կկատարեն, օրինակ, կհուշեն՝ երբ դուրս գալ՝ օդակայանից չուշանալու համար, կամ TV-ոբ կմիացնեն նախորդ օրվա ֆուտբոլային հանդիպման լավագույն պահերը:

Մասնագետի կարծիքով՝ օգտագործող-սմարթֆոն շփումը կսահմանափակվի ձայնով կամ հպումով, ոչ ավելին:

Հաֆմանը խոսել է նաև այնպիսի համակարգերի մասին, որոնք ազդանշան կարողանում են հաղորդել միանգամից ուղեղից: Նման համակարգերի փորձարկումն արդեն սկսված է, օրինակ՝ դրանց օգնությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանում են ղեկավարել իրենց սայլակը:

Աղբյուրը՝ independent.co.uk