Թողարկվել է Android-ի համար նախատեսված Cover հավելվածը

Cover հավելվածը Android-ի unlock էկրանին ցուցադրում է տարբեր icon-ներ՝ կախված նրանից, թե որտեղ է օգտագործողն այդ պահին գտնվում: Արդյունքում lock screen-ը դառնում է ծրագրերի արագ հասանելի մենյու:

Cover-ը հասանելի է Google Play-ում՝ ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական երկրների համար:

Cover

Cover-ը հատուկ ալգորիթմի միջոցով ընտրում է այն ծրագրերը, որոնք օգտագործվում են ամենահաճախը և կախված օրվա ժամից և գտնվելու վայրից՝ ցուցադրում դրանք հեռախոսի էկրանին: Բացի այդ՝ Android-ի ստատուս բարի վրա երկար սեղմելիս հայտնվում է առավել հաճախ օգտագործվող ծրագրերի ամբողջ ցանկը:

Հավելվածը տեղադրելուց հետո կտեսնեք օգտագործման ուղեցույցը: Cover-ը տարածվում է անվճար, իսկ հավելվածի ստեղծողները հույս ունեն գումար վաստակել ծրագրերի առաջխաղացման շնորհիվ:

Աղբյուրը՝ cnet.com