Google-ը փորձարկում է «խելացի» ջերմապահպանիչ

google-thermostatGoogle ընկերությունը փորձարկում է «խելացի» ջերմապահպանիչ, որը պետք է ավելի արդյունավետ օգտագործի էլեկտրաէներգիան և նպաստի կոմունալ ծախսերի զգալի նվազեցմանը:

Այս նախագիծը կրում է EnergySense անվանումը: Նշվում է, որ սարքի արտադրման համար ինտերնետ-հսկան համագործակցում է Ecobee անունով ընկերության հետ: Google-ի այս նախաձեռնությունը հիմնականում կապված է ջերմապահպանիչին իր օնլայն ծառայությունները կցելու հնարավորությունը:

Ենթադրվում է, որ EnergySense-ը թույլ կտա բնակարանների և մասնավոր տների տերերին կատարել էներգիայի ծախսերի մոնիտորինգ աշխարհի ցանկացած կետից, որտեղ կա ինտերնետ: Ամենայն հավանականությամբ, Google-ը կթողարկի հատուկ Android հավելված այս սարքի համար:

«Խելացի» ջերմապահպանիչը կօգնի վերահսկել օդորակման, լուսավորման համակարգերի, ինչպես նաև հեռուստացույցների, փլեյերների և այլ էլեկտրական սարքերի աշխատանքը: EnergySense-ի կոմերցիոն գործարկման ժամեկտների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Նշենք, որ Google-ն ակտիվորեն զարգացնում է իր՝ ինտերնետից դուրս բիզնեսը: Օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ ընկերությունը գնել է ռոբոտաշինությամբ զբաղվող Boston Dynamics ընկերությունը:

Աղբյուրը՝ slashgear.com