Samsung նախագծում է նոր գաջեթ՝ Galaxy Band

sam1Samsung ընկերությունը մտադիր է շարունակել և զարգացնել կրելի «խելացի» սարքերի նախագծումը: Galaxy Gear ժամացույցի թողարկումից հետո, հարավկորեական ընկերությունը պատրաստում է ֆիթնես-բրասլետ Galaxy Band-ը: Այս մասին լուրերը տարածվել են համացանցում՝ օնլայն մամուլում:

Մասնավորապես, նոր սարքը պարունակելու է շարժման սենսոր, ինչպես նաև ճնշման, խոնավության և այլ ցուցիչների սենսորներ: Այն հնարավոր կլինի սինքրոնիզացնել այլ Samsung գաջեթների հետ՝ Bluetooth տեխնոլոգիայի միջոցով: Բացի դրանից, կա հավանականություն, որ նախագծողները մշակում են սարքի՝ ձայնային կառավարմամբ օգտագործելու տեխնոլոգիան:

Վերլուծաբանների կարծիքով, Galaxy Band-ը կարող է դառնալ շուկայում առկա մի շարք նման կրել «խելացի» բրասլետների՝ Jawbone UP-ի, Nike FuelBand-ի և այլնի մրցակիցը:

Հնարավոր է, որ նոր գաջեթը Samsung-ը ներկայացնի 2014թ. փետրվարին՝ Mobile World Congress ամենամյա համաժողովի ժամանակ Բարսելոնայում (Իսպանիա):

Աղբյուրը՝ techradar.com