TorrentFreak պորտալը հայտնում է, որ ամերիկյան ճանաչված «Գահերի խաղը» («Game of Thrones») հեռուստասերիալը 2013-ի ամենահենային հեռուստաշոուն է:
Սերիալի եզրափակիչ սերիան ներբեռնել են մոտ 6 մլն.անգամ: Ոչ օրինական ներբեռնումների կեսից ավելին կատարվել է ֆիլմի՝ հեռուստատեսությամբ հեռարձակվելուց անմիջապես հետո: Ընդ որում՝ ներբեռնող մարդկանց թիվը գերազանցել է հեռուստատեսությամբ դիտողների քանակին (5մլն):
Ինտերնետում ակտիվորեն ներբեռնվող ամերիկյան հեռուստասերիալների լավագույն եռյակում 2-րդ տեղը զբաղեցնում է «Breaking Bad»-ը՝ 4,2մլն. ներբեռնումով: Իսկ 3-րդ տեղում է «Քայլող մեռյալները» («The Walking Dead»)՝ 3.6մլն. ներբեռնումներով: Այս վարկանիշը կազմվել է TorrentFreak-ի կողմից՝ տորենտ տրեկերների վիճակագրության հիման վրա:
Նշենք, որ «Գահերի խաղը» ճանաչվել էր ամենաներբեռնվողը տորենտների դաշտում նաև 2012-ին՝ 4.2 մլն. ներբեռնումով: