Innovega ընկերությունը ներկայացրել է «խելացի» կոնտակտային ոսպնյակներ iOptik-ը ամենամյա խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես CES 2014-ին: Այն ներկայացվել է վիրտուալ իրականություն ցուցադրող ակնոցի հետ համատեղ:
Innovega ակնոցը օգտագործողներին մատուցում է գրեթե նույն ֆունկցիաները, ինչ Google Glass-ը: Սակայն լինզաները դարձրել են այս արտադրանքը իրական նորարարություն: iOptik կոնտակտային լինզաները վատ տեսնող մարդկանց տեսողությունը երեք անգամ բարձրացնում են և հնարավոր դարձնում ֆոկուսի մեջ տեսնել անգամ ամենափոքր օբյեկտները: Սա հնարավոր է դարձնում առանց դժվարությունների «խելացի» ակնոցի օգտագործումը:
Innovega աշխատակիցների խոսքով, տեխնոլոգիական լինզաները ապագայում փոխարինելու են սմարթֆոններին:
Աղբյուրը՝ mashable.com