Android-ով աշխատող Audi (վիդեո)

Հունվարի 7-10-ն անցկացված CES-2014 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում Audi ավտոկոնցերնը ցուցադրել է ավտոմեքենայի կառավարման համակարգ՝ հիմնված Google Android հարթակի վրա:

Ներկայումս ավտոմեքենաներում տեղադրվում են մուլտիմեդիային համակարգեր, որոնք թույլ են տալիս դիտել ֆիլմեր և երաժշտություն լսել, սակայն ներդրված համակարգչային ծառայությունները կլայնացնեն առաջարկվող ֆունկցիաները: Օրինակ՝ հնարավոր կլինի մուտքագրելով ցանկացած հասցե կամ կոնտակտի անուն՝ ստանալ դեպի նրա հասցեն տանող երթուղին և այլն:

Եթե անվտանգության խնդիրներ չառաջանան, կարգավորումները հնարավոր կլինի կառավարել նաև սմարթֆոնից: Հիշեցնենք, որ Google-ը թեստավորում է առանց վարորդների մեքենաներ, այնպես որ այդ տեխնոլոգիան նույնպես հնարավոր է ներդրվի Audi մեքենաներում:

Մանրամասները՝