AMD-ն ներկայացրել է Kaveri նոր պրոցեսորները

kaveriAMD-ն թողարկել է Kaveri պրոցեսորներ, որոնք ընկերության ամենաինովացիոն տեխնոլոգիան են վերջին մի քանի տարիների ընթացքում: Նոր չիպերը նախատեսված են բարձր արտադրողականություն ունեցող խաղերի և հավելվածների համար:

Kaveri միկրոսխեմաները պաշտոնապես դասակարգվում են՝ որպես APU (Accelerated Processing Unit): Չիպի պրոցեսորների 47%-ը գրաֆիկական աշխատանքն են ապահովում:

Այս չիպերում օգտագործվում է հետերոգենային համակարգ (Heterogeneous System Architecture), որը վերացնում է CPU-ի, GPU-ի և համակարգային հիշողության միջև «բաց կետերը»՝ այդպիսով մեծացնելով ընդհանուր արտադրողականությունը:

Kaveri չիպի միկրոսխեմաներում տեղադրված է 4 CPU և 8 GPU, ընդ որում՝ AMD-ի գրաֆիկան ավելի հզոր է, քան Intel չիպերինը: AMD-ի տվյալներով՝ A10-7850K չիպը 27%-ով ավելի բարձր արտադրողականություն ունի համակարգային թեստերում (PCMark), քան Intel-ի ամենահզոր պրոցեսորը՝ Intel Core i5-4670K-ը, իսկ Kaveri-ի գրաֆիկայի (3DMark) արտադրողականությունը մեծ է 87%-ով:

Աղբյուրը՝ anandtech.com