Adobe ընկերությունն այսօր հաղորդել է Photoshop CC գրաֆիկական խմբագրիչի թարմացման մասին: Նոր տարբերակի գլխավոր փոփոխությունը եռաչափ տպագրության հնարավորությունն է, ինչպես նաև լուսանկարի հեռանկարային դեֆորմացիայի նոր ռեժիմը (Perspective Warp):
Եռաչափ տպագրության ֆունկցիան թույլ է տալիս պատրաստել առարկայի 3D մոդելն՝ առանց կողմնակի ծրագրի օգնության: Ծրագիրն ընդունում է բոլոր ստարդարտ ֆորմատների ֆայլերը՝ OBJ, STL, 3DS, Collada և KMZ: Ընկերությունը պայմանագիր ունի MakerBot ընկերության հետ և արդեն աշխատում է այս ընկերության արտադրության եռաչափ տպիչների հետ: Եթե Դուք տպիչ չունեք, ապա կարող եք տպագրություն պատվիրել Shapeways-ում, որի հետ նույնպես Adobe-ն ունի համաձայնագիր:
Բացի MakerBot-ից՝ Photoshop-ը աշխատում է նաև այլ հայտնի եռաչափ տպիչների հետ:
Photoshop CC-ի նոր ֆունկցիաներից է նաև Illustrator-ի նոր մատիտը, որը թույլ է տալիս ավելի հեշտորեն գծեր պատկերել, իսկ InDesign ծրագիրն արդեն ապահովում է նաև EPUB ֆորմատը:
Ինչ վերաբերում է Perspective Warp նոր ռեժիմին, ապա այն թույլ է տալիս «պտտել» լուսանկարը և դիտել օբյեկտն այլ ռակուրսի ներքո:
Աղբյուրը՝ cnet.com