Google ընկերությունը սկսել է զբաղվել խելացի կոնտակտային ոսպնյակների նախագծմամբ, որոնք կարողանում են չափել մարդու արյան գլյուկոզայի մակարդակը՝ արցունքների քիմիական կազմի միջոցով: Այս մասին հայտնում է ընկերությունն իր պաշտոնական բլոգում:
Այս արտադրանքը նախատեսված է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար, ովքեր պարտադիր կերպով մշտապես չափում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Ըստ Google-ի նախագծողների, գոյություն ունեցող լուծումները ոչ այնքան ճշգրիտ են, կամ պահանջում են հետևողական արյան թեստեր, ինչը անհարմար է և անարդյունք:
Խելացի ոսպյնակները, որոնցում անլար չիպը և գլյուկոզայի սենսորը տեղակայված են ոսպնյակների բարակ շերտերի մեջ, ընդունակ են հետևել մարդու առողջությանը՝ վերլուծելով մարդու արցունքի բաղադրությունը:
Ներկա պահին Google-ն արդեն փորձարկում է ոսպնյակները, որոնք վայրկյանում մեկ անգամ կարող են տեղեկացնել արյան գլյուկոզայի մակարդակի մասին: Բացի դրանից նախագծողները մտադիր են ներդնել ոսպնյակներում լուսադիոդ, որը գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում, մարդուն արագ կծանուցի այդ մասին:
Աղբյուրը՝ thenextweb.com