ԱՄՆ ԶՈՒ-ն փորձարկում է iPad-ով կառավարվող հրացաններ

Միացյալ նահանգների զինված ուժերը սկսել է փորձարկել աշխարհում առաջին հրաձիգ հրացանները, որոնք կառավարվում են iPad պլանշետի միջոցով: Հրացաններն ունեն TrackingPoint հատուկ նշանակետ և պլանշետի համար նախատեսված ծրագրային ապահովում, որն ավտոմատ կերպով որոշում է օպտիմալ կրակոցի համար անհրաժեշտ կարգավորումները՝ հաշվի առնելով ջերմաստիճանը, քամու ուժգնությունը, հեռավորությունը և այլն:

Հայտնի է, որ զինծառայողների տրամադրության տակ են այժմ 6 այդպիսի հրացաններ, որոնց արժեքը տատանվում է $10-27 հազար դոլարի սահմաններում: Սարքի հնարավորությունները թույլ են տալիս անփորձ օգտագործողներին կրակել նշանակետին առաջին իսկ փորձից: Ընդ որում՝ կրակոցի հստակությունը միջինում հինգ անգամ ավելի բարձր կլինի, քան պրոֆեսիոնալ դիպուկահարների մոտ:

TrackingPoint

Նշանակետին կրակելու համար պետք է նշել այն iPad-ի էկրանի վրա և պահել հրացանն այդ ուղղությամբ, այնուհետև սեղմել ձգանը: Հետաքրքիր է նաև այն, որ կրակոցը կարելի է ձայնագրել և տեղադրել YouTube-ում կամ Facebook-ում:

Տվյալ տեխնոլոգիան հասանելի կլինի նաև սովորական քաղաքացիներին, իսկ նախնական պատվերները կմեկնարկեն այս տարվա ընթացքում:

Աղբյուրը՝ Dailytimes.com