3D տպիչով պատրաստված մետաղյա ատրճանակն իրական զենք է

3D-Printed-Metal-Gun-Components-Disassembled-Low-Res_610x458Առաջին եռաչափ տպիչով տպված ատրճանակները լիարժեք տեսք ունեին, սակայն պիտանելի չէինք որպես զենք: Նոր ատրճանակը, որը՝ ի տարբերություն նախորդ տարբերակների, պատրաստված է մետաղից և ոչ պլաստիկից ծառայում է որպես զենք: Մետաղյա ատրճանակը պատրաստվել է Տեխասում գտնվող Solid Concepts ընկերության կողմից: Նրանք օգտագործել են լազերային տպագրման տեխնոլոգիան չայրվող նյութերի համար: Ատրճանակի դիզայնը հիմքում դասական 1911 մոդելն է: Այն  կազմված է 33 տարբեր մասերից, որոնցից հավաքվում է վերջնական արտադրանքը:

Solid Concepts-ը մետաղյա եռաչափ տպագրության հաջողված փորձից հետո հնարավոր է նոր միջոցներ ստանա ներդրողների կողմից և սկսի մետաղյա իրերի արտադրանք: 3D տպիչը թանկ հաճույք է և դեռ շահավետ չէ մասայաան արտադրության համար, սակայն մետաղյա իրերի դեպքում, իրավիճակը կարող է փոխվել, քանի որ մետաղյա արտադրանքի արժեքը զգալիորեն բարձր է պլաստիկ իրերի արժեքից:

Աղբյուր՝ cnet.com