Ե՞րբ սպասել նոր iPhone 6-ին

Համացանցն արդեն սկսվել է լցվել Apple ընկերության ապագա iPhone 6 սմարթֆոնի մասին լուրերով: Ինչպես գրում է Apple Insider կայքը, չինացի վերլուծաբան Սան Չանգհուն չինական տեխնոբլոգերից մեկում պատմել է, որ սմարթֆոնն ունենալու է երկու լայն էկրաններ և հնարավոր է թողարկվի հունիս ամսին Worldwide Developers Conference միջոցառման ժամանակ:

Ըստ նրա, ապագա iPhone 6-ը հավանաբար կունենա 4.7-դյույմ էկրան՝ 1,136×640 պիքսել թույլատրությամբ: Բացի դրանից, վերլուծաբանը կարծում է, որ Apple-ը ավելի ուշ կարող է թողարկել երկրորդ սմարթֆոնը, որն էլ կունենա իր հերթին 5.7 դյույմ անկյունագիծ էկրան:

Հիշենք, որ մի շարք աղբյուրներ արդեն վաղուց են նշում, որ iPhone-ի հաջորդ սերունդն ունենալու է ավելի մեծ էկրան՝ մինչև 5 դյույմ:

«Մենք երբեք չենք խոսում, թե ինչ է սպասվում: Մենք մշակում ենք հիանալի բաներ, որոնք ցանկանում ենք գաղտնի պահել, որ դուք հետագայում ավելի ուրախ լինեք տեսնել: Սպառողները թող սպասեն նոր թարմացումների»,- նշել է Apple-ի ղեկավար Թիմ Կուկը անցած շաբաթ Չինաստանում կայացած iPhone-ի շնորհանդեսին China Mobile-ում:

Աղբյուրը՝ cnet.com