Doom խաղը վերադառնում է

doom-androidԱյսօր նախագծողները հատուկ ստանդարտներով են ստեղծում խաղեր՝ սկսած բարձրորակ գրաֆիկայից մինչև իրական թվացող էֆեկտներ և ժամանակակից սաունդթրեքեր: Սակայն միշտ էլ խաղասերները կարոտում են հին ու բարի խաղերը, դրանց միջավայրն ու խարիզման: Նման արտադրանքների թվում է, առանց կասկածանքի, Doom խաղը:

Եվ այսպես ուրախ ենք հայտնել, որ Doom-ը հայտնվել է Google Play-ում: Իհարկե մի քիչ ժամանակ է պետք՝ հարմարվելու սենսորային կոճակներով խաղին: Եվ երբ արդեն հարմարվեք, կսկսեք հաճույք ստանալ բարի ու հին Doom-ից: Հատկապես հարմար է խաղալ այն սարքերով, որոնք ունեն 5 դյույմից ավելի մեծ անկյունագիծ էկրան:

Doom խաղի Android տարբերակի ճակատագիրը բավական դրամատիկ էր: Ի սկզբանե այն հայտնվել էր Google Play-ում և բոլորն ուրախացել էին. հնարավոր էր ներբեռնել և խաղալ: Սակայն որոշ ժամանակ անց հավելվածը հեռացվեց բոլոր ցուցակներից՝ կար APK ֆայլի խնդիր: Իսկ այսօր արդեն ամեն ինչ իր տեղում է:

Մինչ Google Play Store-ից հեռացումը, խաղը կոչվում էր Original Doom:  Այսօր այն կարել է գտնել Doom by Eltechs անվանմամբ: Դե ինչ, մաղթում ենք Ձեզ հաճելի ժամանց:

Աղբյուրը՝ androidpit.ru