Ստեղծվել է Google Glass-ի համար նախատեսված «ինտիմ» հավելված

Բրիտանացի ծրագրավորողները Google Glass խելացի ակնոցի համար ստեղծել են «ինտիմ» հավելված, որը կոչվում է «Sex with Glass»: Հաղորդում է Pando Daily պարբերականը:

Հավելվածն առաջարկում է օգտագործողներին անկողնում, կրելով ակնոցը, անջատել սենյակի լույսը, եթե իհարկե սենյակում տեղադրված են խելացի լամպեր, միացնել երաժշտություն: Հավելվածը Ձեզ խորհուրդներ կտա սեքսի տեխնիկայի վերաբերյալ:

glass

Սակայն հավելվածի գլխավոր ֆունկցիան վիդեո նկարահանումն է՝ ակնոցում ներդրված տեսախցիկի միջոցով: Ընդ որում՝ զուգընկերներից յուրաքանչյուրը կարող է տեսնել իրեն մյուսի աչքերով: Իսկ եթե միացվի նաև iPhone սմարթֆոն, ապա հնարավոր կլինի տեսնել ամբողջ պատկերը: Այնուհետև հավելվածը մոնտաժում է փոքր ֆիլմ: Հավելվածի մշակողները հոգ են տարել այն մասին, որ վիդեոն չհայտնվի ուրիշների ձեռքում. այն 5 ժամից ավտոմատ կերպով ջնջվում է :

Թե երբ «Sex with Glass»-ը հասանելի կլինի օգտագործողներին, չի հաղորդվում, սակայն նախագծողները խոստացել են ստեղծել նաև հավելվածի iOS-տարբերակը:

Աղբյուրը՝ pando.com