BBC-ն փորձարկում է Instagram-տեսանյութերը

BBC-InstafaxՕրերս թողարկվել է Instafax հավելվածը, որն իրենից ներկայացնում է BBC-ի նորություններով հագեցած արճամետրաժ տեսանյութեր, որոնք ունեն 15 վայրկյան տևողություն: Դրանք կհրապարակվեն ամեն օր մեկ ամիս շարունակ՝ օգնելով BBC-ին հասկանալ, թե որքանով է այս նոր ֆորմատը արդյունավետ: Այս մասին պատմել է BBC News Online-ի ղեկավար Սթիվ Հերմանը՝ The Guardian-ին տված հարցազրույցում:

Տեսանյութերի ստեղծմանը մասնակցում է նաև Now This News ծառայությունը, որը համագործակցում է Instagram-ի հետ 2012-ից ի վեր: BBC-ի տեսանյութերում օգտագործվում են տեքստեր և ֆոնային երաժշտություն:

Եթե 15 վայրկյանանոց տեսանյութերը չբավարարեն, օգտագործողները կկարողանան տեսնել թողարկման ավելի երկար՝ 90 վրկ տևողությամբ տարբերակը:

Աղբյուրը՝ Theverge.com