WZor պարբերականը հրապարակել է մի քանի սքրինշոթներ, որոնցից պարզ է դառնում, որ Windows 8.1 Update 1 թարմացումից հետո օգտագործման ինտերֆեյսում նկատելի փոփոխություններ չեն լինի, սակայն սալիկային (Metro) ու աշխատանքային (desktop) ինտերֆեյսներն ավելի շատ ընդհանուր բաներ կունենան:
Հնարավոր կլինի WinRT-հավելվածներն ավելացնել desktop տարբերակի խնդիրների պանելին: Օգտագործողները կկարողանան նաև միացնել նոր ֆունկցիան, որը կցուցադրի Windows Store-ի հավելվածները խնդիրների պանելին:
Microsoft-ին երկար ժամանակ քննադատում էին նրա համար, որ առանձնացրել է դեսկթոփային և սենսորային ինտերֆեյսները, այդ իսկ պատճառով ընկերությունն աշխատում է գոհացնել օգտագործողներին: Windows 8.1 Update 1-ի մասին պաշտոնական տվյալներ հայտնի կդառնան ապրիլ ամսվա ընթացքում:
Աղբյուրը՝ TheVerge.com