Apple-ի նախագծողները կվերացնեն iOS 7-ի «մահվան էկրանի» թերությունը

Ինչպես հաղորդում է ZDNet կայքը, iOS 7-ի հաջորդ թարմացման մեջ կվերացվի բազմաթիվ օգտագործողներին անհանգստացնող թերությունը, որի պատճառով iPhone-ի կամ iPad-ը էկրանը «կախվում» է՝ դառնալով սև, երբեմն էլ՝ սպիտակ:

Առաջին անգամ iPhone-ի և iPad-ի օգտագործողները բախվել են այս խնդրին iOS 7-ի թողարկումից հետո: Սակայն նույնիսկ iOS 7.0.4 թարմացումը չլուծեց այս խնդիրը:

«Սպասվող թարմացումը կուղղի այս սխալը»,- հայտարարել է Apple-ի մամուլի խոսնակ Տրուդի Միլլերը: Նշենք, որ վերոնշյալ թերությունը հայտնվում է այն ժամանակ, երբ մարտկոցի լիցքը 30%-ից քիչ է լինում: Էկրանի աշխատանքը դադարում է մի քանի վայրկյանով, սակայն բացված ծրագրերն ավտոմատ կերպով անջատվում են:

Թե երբ թարմացումը հնարավոր կլինի բեռնել, Միլլերը չի հաղորդել:

Աղբյուրը՝ ZDNet.com