Adobe-ը թարմացրել է Photoshop-ի Android հավելվածը

Adobe Systems ընկերությունը թողարկել է Photoshop Express Android-հավելվածի նոր տարբերակը, որն ունի նկարների խմբագրման կատարելագործված գործիքներ, ավելի արագ է աշխատում և ինտեգրվում է Adobe-ի Revel ֆոտո-սինքրոնացման ծառայությանը:

Photoshop Express-ը նախատեսված է Android 4.4 KitKat-ի համար: Այն այժմ ավելի լավ է աշխատում և թույլ է տալիս բացել մեծ ծավալի նկարներ: Նոր լուսանկար անելիս հավելվածն ավտոմատ կերպով ցուցադրում է տվյալ լուսանկարը՝ տարբեր էֆեկտներով:

Photoshop-Express

Photoshop Express-ն արդեն Google Play-ի Photography կատեգորիային 20-յակում է և ստացել է հինգից չորս աստղ:

Աղբյուրը՝ cnet.com