Apple ընկերությունն արտոնագրել է նոութբուքների համար նախատեսված երկկողմանի էկրան, որն ունի սենսորային ղեկավարում և սնվում է արևի ճառագայթներով: Հաղորդում է AppleInsider-ը:
Արտոնագրի նկարագրությունից պարզ է դառնում, որ էկրանի մի կողմը ավանդական համակարգչի էկրան է, որի հակառակ կողմը ծածկված է էլեկտրոնային ապակիով, որը էլեկտրական հոսանքի ազդեցությամբ փոխում է իր թափանցիկության աստիճանը: Ապակու տակից տեղադրվում են լրացուցիչ էկրան, սենսորային կառավարման մոդուլներ և արևային մարտկոցներ:
Էկրանի դրսի կողմը կարող է օգտագործվել ծանուցումների համար, օրինակ՝ տեղեկացնել չընթերցված նամակների մասին: Արտոնագրային նկարագրության մեջ չի նշվում՝ որ սարքերում է պատրաստվում Apple ընկերությունը ներդնել նման էկրաններ:
Նշենք, որ միայն 2013 թվականին ընկերությունը ստացել է 1780 նոր արտոնագիր:
Աղբյուրը՝ Appleinsider.com