Nintendo-ն կգործարկի անվճար խաղեր սմարթֆոնների համար

Nintendo լօգօՃանաչված խաղեր նախագծող ընկերություն Nintendo-ն սկսել է զբաղվել անվճար մինի-խաղերի մշակմամբ՝ նախատեսված սմարթֆոնների համար։ Այս մասին հաղորդում է The Verge տեխնոբլոգը՝ հղելով ճապոնական Nikkei լրատվական կայքին։

Մինի-խաղերը, ինչպես նաև գովազդային տեսանյութերը կդառնան նոր օգտագործողների ներգրավելու միջոց։ Դրանք լինելու են Nintendo-ի խաղերի դեմո տարբերակները։ Բացի դրանից, դրանք հնարավորություն կտան միանգամից սմարթֆոնից ձեռք բերել ծրագրեր 3DS և Wii U խաղային կցորդների համար։

Nintendo-ն առայժմ չի մեկնաբանում այս լուրը, ինչը բավական իրատեսական է՝ հաշվի առնելով ընկերության արտադրանքների վաճառքի խիստ անկումը վերջին շրջանում։