Amazon-ը կարտադրի սեփական խաղային սարքը

amazonAmazon ընկերությունը նպատակ ունի թողարկել խաղային կցորդ՝ աշխատող Android օպերացիոն համակարգով: Այս մասին գրում է VG24/7 ռեսուրսը:

Ներկա պահին սարքի տեխնիկական պարամետրերի մասին որևէ տեղեկություն չկա, սակայն ընկերությունը այն արդեն հասցրել է ներկայացնել իր գործընկերներին: VG24/7 ռեսուրսի աղբյուրների խոսքով, ցուցադրվել է չափսերով PlayStation One-ին մոտ մի սարք, մոխրագույն գույնի և սուր անկյուններով:

Ըստ նրանց, սարքը նախագծվում է Lab 126 դիզայներական ընկերության հետ համատեղ: Վերջինս Amazon-ի Kindle և Kindle Fire էլ.ընթերցարանների դիզայնի նախագծողն է: Ենթադրվում է, որ նոր խաղային սարքը կարող է վաճառքի դուրս գալ արդեն 2014-ին մոտ 300 դոլար արժողությամբ: