Rambler-ը գործարկել է սեփական դիտարկիչը

Rambler browserRambler ինտերնետ ընկերությունը ներկայացրել է նոր ինտերնետ դիտարկիչ, որը յուրաքանչյուր օգտագործողի համար յուրօվի ընտրում է նորությունների դայջեսթ: Այս մասին հայտնում է digit.ru-ն:

Նոր դիտարկիչը նախագծված է Chromium նախագծի հիման վրա՝ Rambler-ի մշակումներով և դիզայնով: Դեռևս 2011-ին Rambler -ի կողմից թողարկված «Նիխրոմ» կոչվող բրաուզերը շարունակում է գործել, սակայն վերջինիս օգտագործողներն ուղղորդվելու են դեպի նոր դիտարկիչ:

Նոր դիտարկիչը յուրաքանչյուր օգտագործողի համար հատուկ ալգորիթմի միջոցով կկազմի և կառաջարկի կարդալ նորություններ: Բացի դրանից, այն ցուցադրում է ծանուցումներ օգտագործողներին նոր նամակների մասին և եղանակի տեսություն:

Հիշենք, որ 2012-ին իրենց սեփական բրաուզերները թողարկեցին թե՛ Яндекс և թե՛ Mail.Ru ընկերությունները: