Ապագայի iPhone 6 կոնցեպտ (վիդեո)

Անկախ դիզայներ Ամին Կադարին հրապարակել է YouTube տեսապորտալում վիդեո, ուր ներկայացնում է սպասվող iPhone 6 սմարթֆոնի սեփական կոնցեպտը:

Եվ այսպես, ըստ Կադարիի` Apple-ի սմարթֆոնի հաջորդ սերունդը պետք ունենա 4.8 դյույմ անկյունագիծ էկրան և ավելի փոքր կաղապար՝ 6մմ հաստությամբ: Սմարթֆոնի ետնային մասը պատրաստված է մետաղից, որն իր մեջ ներառում է նաև պլաստիկ և ապակի: Հենց այս երեք նյութերի միաձուլումն, ըստ դիզայների, կբարձրացնի սմարթֆոնի ամրությունը և կպաշտպանի iPhone-ը վնասվածքներից:

Բացի այս ամենից, տեսանյութում ցուցադրվում է նորույթ՝ սմարթֆոնի տեսախցիկի օպտիկական ստաբիլիզացիա: Սա թույլ կտա ստանալ «չլղոզված» կադրեր: