Առաջին անգամ չէ, որ լսում ենք այն մասին, թե Apple ընկերությունը սկսել է համագործակցել բժշկության ոլորտի մասնագետների հետ: Թե ինչու՞, այդպես էլ հայտնի չէ: Եթե հավատանք 9to5mac ռեսուրսի անանուն աղբյուրներին, ապա iOS օպերացիոն համակարգի նոր սերունդը համալրված է լինելու ներկառուցված բրենդային բժշկական հավելվածով:
Healthbook անվանումը կրող հավելվածը հետևելու է օգտագործողի առողջությանը: Այն կարողանալու է չափել օգտագործողի արյան ճնշումը, օրգանիզմում ջրի պարունակությունը, սրտի աշխատանքը և անգամ գլյուկոզայի մակարդակը արյան մեջ:
Բացի այս ամենից, նոր iOS-ի օրացույցը և ծանուցումները միացված են լինելու Healthbook հավելվածին և պարբերաբար հաղորդելու են մարդուն այս կամ այլ նշանակված դեղը խմելու ժամի կամ բժշկի այցելության ժամի մասին: Բացի դրանից հավելվածը հետևելու է օգտագործողի քաշին:
Թե երբ է ներկայացվելու Healthbook հավելվածը, հայտնի չէ: Հավանաբար այն հնարավոր կլինի տեսնել նոր գալիս iOS 8 ՕՀ-ում:
Աղբյուրը՝ appleinsider.ru