Թողարկվել է Marvel-ի սուպերհերոսներով բջջային խաղ

Ճանաչված կոմիքս և ֆիլմ արտադրող ընկերություն Marvel-ը թողարկել է բջջային iOS խաղ: Marvel Run Jump Smash կոչվող խաղը օգտագործողին գրավում է Marvel-ի կոմիքսների և ֆիլմերի գերհնարավորություններով օժտված ճանաչված հերոսներով՝ Երկաթե մարդը, Լոկին, Հալկը, Կապիտան Ամերիկան և այլք:

Marvel Jump

Խաղը սովորական runner ժանրի է:  Այն շատ նման է «Jetpack Joyride» խաղին՝ հերոսների վարքով և անգամ որոշ խաղային էլեմենտներով:

Սուպերհերոսները օգնության են գալիս խաղացող են այն ժամանակ, երբ հաջողվում է վազքի ժամանակ շահել կամ վաստակել վերջիններիս պատկերով նշան: Ամեն սուպերհերոս ունի իր սուպերհնարավորությունները: Յուրաքանչյուրի վարքը, անգամ թռիչք կատարելու ձևը տարբերվում է մյուսինից: Այս խաղի անիմացիայի շուրջ մեծ աշխատանք է տարվել:

Խաղի կանոնները նույն են, ինչ սովորական runner-ներում. պետք է հնարավորինս երկար դիմակայել, հավաքել հնարավորինս շատ քանակությամբ կոպեկներ՝ կատարելով առաջադրանքներ:

Աղբյուրը՝ appleinsider.ru