Ո՞վ չի հիշում հին ու բարի և անգամ լեգենդար «Օձ» խաղը Nokia հեռախոսների սև ու սպիտակ էկրաններին: Այս հավելված-խաղը շատերին էր օգնում լրացնել ազատ ժամանակը: Նոր ռեկորդ սահմանել, հավաքել ավելի շատ միավորներ, մտածել շարժվելու ուղղությունների նոր ռազմավարություն: Այսպիսին էին բոլոր խաղացողների մտքերը:
Այսօր շուկայում առկա բազմապիսի բջջային գունավոր և անթերի գրաֆիկայով խաղերի շուկայում դժվար է պատկերացնել, որ որևէ մեկին կարող է գրավել սև ու սպիտակ խաղը: Սակայն նման հավելվածները նոստալգիա ապրելու հնարավորություն են տալիս:
Montserrat խաղեր նախագծող ընկերությունը վերակենդանացրել է «Օձ» խաղը՝ դարձնելով այն գունավոր, պարզ iOS 7 հավելված: Նոր «Օձ»-ը հարմարեցված է iOS 7-ի ինտերֆեյսի դիզայնին:
արագության 5 մակարդակ
մի շարք գունային թեմաներ
Facebook-ի հետ սինքրոնիզացվող առաջատարների տախտակ
սեփական միավորները սքրինշոտ կատարելու հնարավորություն
խաղի դասական ռեժիմներ
հաճելի երաժշտական ուղեկցում
հետաքրքիր խաղային էֆեկտներ
ձայնի կարգավորման հնարավորություն
խաղը ցանկացած պահին դադարեցնելու հնարավորություն
Facebook, Twitter ցանցերի, էլ. փոստի և ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով արդյունքների փոխանակման հնարավորություն:
Հաշվի առնելով այն փաստը, որ նոր «Օձը» սենսորային է՝ պետք է կամաց կամաց հարմարվել, ադապտացվել խաղի սենսորային կառավարմանը: