Ինչ նոր հնարավորություններ ունի Firefox 27-ը

Firefox_Booth_MWC-600x400Ներկայացվել է Firefox դիտարկչի նոր տարբերակը, որը կարելի է բեռնել այստեղից կամ սպասել, մինչ այն կթարմացվի ինքնուրույն մոտակա ժամերի ընթացքում:

Firefox 27 տարբերակում մասշտաբային մեծ փոփոխություններ արված չեն, սակայն պետք է նշել մի քանի կարևոր փոփոխություններ: Այժմ լռակյաց ռեժիմում միացված է TLS (Transport Layer Security) 1.2 կրիպտոգրաֆիկ արձանագրության ապահովումը: Եթե սերվերն ապահովում է այս արձանագրությունը, ապա այն պարտադիր կերպով կօգտագործվի: Իսկ եթե սերվերը չի ապահովում TLS 1.2, կօգտագործվեն TLS 1.1, TLS 1.0 և SSL v3 արձանագրությունները:

Բացի այդ՝ այսուհետ SocialAPI ծրագրային ինտերֆեյսն ապահովում է տարբեր պրովայդերների հետ միաժամանակյա աշխատանք: Նախկինում այս ինտեչֆեյսն օգտագործում էին Facebook, msnNOW, Cliqz և Mixi սոցցանցերը:

Firefox-ի նոր տարբերակն ապահովում է նաև SPDY 3.1 արձանագրության ավելի թարմ տարբերակը: Ինչպես ցանկացած թարմացման մեջ, 27 տարբերակում նույնպես լուծված են նաև մի շարք անվտանգության խնդիրներ:

Աղբյուրը` xakep.ru