Առաջին 13դյույմ անկյունագիծ էկրան ունեցող Chromebook-ը Google-ը թողարկեց Toshiba-ի հետ համատեղ: Սարքն արժե 300 դոլար, ունի 1,366×768 պիքսել թույլատրություն: Այն աշխատում է Intel Celeron պրոցեսորով, հագեցած է 2Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ:
Toshiba Chromebook-ի մարտկոցն աշխատում է 9 ժամ: Եվ իհարկե սարքն աշխատում է Chrome OS ՕՀ-ով: Հիշենք, որ Google-ն արտադրում է Chromebook համակարգիչներ HP, Toshiba, Dell, Samsung, և Acer ընկերությւոնների հետ: Դրանց արժեքը կազմում է 199-ից մինչև 299 դոլար:
Ինչպես գրում է Cnet տեխնոբլոգը, Lenovo ընկերությունը ևս մտադիր է թողարկել Chromebook համակարգիչ:
Աղբյուրը՝ cnet.com