iPhone 6-ը միանգամից երեք տարբերակով (կոնցեպտ+վիդեո)

Apple-ը նախորդ տարվա սեպտեմբերին ներկայացրեց iPhone-ի երկու տարբերակ. դիզայներներն արդեն ակտիվորեն աշխատում են՝ ստեղծելով ընկերության ապագա սարքերի կոնցեպտները: Եվ իհարկե, նրանց ամենաշատը հետաքրքրում է, թե ինչպիսի տեսք կունենա iPhone 6 սմարթֆոնը:

iphone 6 concepts

Դիզայներներ Էնրիկո Պենելլոն և Ռեն Ավնին ներկայացրել են իրենց iPhone 6-ի իրենց կոնցեպտը, որը ներառում է սմարթֆոնի միանգամից երեք տարբերակ: Դիզայներների խոսքով՝ կոնցեպտի հիմքում ինտերնետում շրջող լուրերն են. նրանք կարծում են, որ երեք մոդելներն էլ կստանան A8 պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն, կոր էկրան, ձայնի ուժգնության կարգավորման կոճակներ և Touch ID սկաներ: Սմարթֆոնները, ենթադրվում է, որ կունենան 32Գբ, 64Գբ կամ 128 Գբ հիշողություն:

Ըստ կոնցեպտի՝  4 դյույմ անկյունագծով iPhone 6-ը կունենա 1136 x 640 թույլատրություն,  4,7 դյույմանոցը՝ 1920 x 1080, իսկ 5,5-դյույմանոցը՝ 2272 x 1280: