ԱՄՆ բանակը կհամլրի իր տեխնիկական բազան «անօդաչու» բեռնատար մեքենաներով: Սա հնարավոր կդառնա Lockheed Martin ընկերության շնորհիվ, որը հունվարի վերջում տրանսպորտի ավտոմատ կառավարման համակարգի հաջողված փորձարում է կատարել:
Տեխասի պոլիգոններից մեկում փորձարկվել է Autonomous Mobility Appliqué System (AMAS) համակարգը: Փորձարկման ժամանակ բեռնատար մեքենաները հաջող անցել են խոչընդոտները, կանգնել՝ անցորդներին ճանապարհ տալու համար և այլն: Համակարգը դրական արդյունքներ է ցուցադրել թե՛ քաղաքային միջավայրում և թե՛ գյուղական:
Շնորհիվ LIDAR, GPS ցուցիչների և այլ հավելյալ համակարգերի AMAS-ով աշխատող բեռնատար մեքենաները կարող են հասցնել բեռը՝ առանց վարորդի կյանքը վտանգելու ռիսկի: