EverythingMe. լանչեր, որն իսկապես խելացի կդարձնի Ձեր հեռախոսը

Android օպերացիոն համակարգերի համար կան բազմաթիվ կողմնակի լանչերներ՝ պատրաստված ոչ միայն անկախ նախագծողների, այլև վեբ-ծառայությունների կողմից: Օրինակ՝ Facebook Home լանչերը՝ Facebook սոցցանցի կողմից, շուտով նաև կթողարկվի Mozilla-ի լանչերի տարբերակը, որն իրականում արդեն գոյություն ունեցող EverythingMe լանչերի բրենդային տարբերակն է: EverythingMe-ն իր հերթին մեծ հետաքրքրություն է առաջացրել և ստացել է արդեն 25 միլիոն դոլարի ներդրում: Ո՞րն է այս լանչերի հաջողության գաղտնիքը:

EverythingMe-ն առանձնանում է նրանով, որ «դինամիկ» է՝ համեմատած այլ լանչերների հետ: Սա նշանակում է, որ սմարթֆոնի աշխատանքային սեղանը, կախված օգտագործողի պահանջմունքներից և հետաքրքրություններից, կարող է փոխվել: Դիտեք, թե դա ինչպես է կատարվում:

Ահա, թե դա ինչպիսի տեսք ունի:

Բավական է միայն որոնման տողում հարցում անել կամ օգտագործել ձայնային որոնում, հեռախոսի գլխավոր նկարը կփոխվի և կառաջարկվեն թեմայի հետ առնչվող ծրագրեր, կայքեր ու ծառայություններ:

Հետաքրքիր է, որ որոշ հավելվածներ և օնլայն խաղեր միանում են լայնէկրան ռեժիմում: Ընդ որում՝ որոնումը կատարվում է ոչ միայն ինտերնետում, այլև հեռախոսում, կոնտակտներում, էջանշումներում, հաղորդագրություններում և այլն:

EverythingMe

Ինչ վերաբերում է արդեն տեղադրված հավելվածներին, ապա EverythingMe Launcher-ը կարողանում է ինքնուրույն դասավորել դրանք թեմատիկ թղթապանակներում: Իհարկե, օգտագործողը կարող է փոխել դրանց դասավորությունը:

Լանչերը ունի նաև շատ հետաքրքիր ֆունկցիա՝ գուշակում է օգտագործողի պահանջմունքները՝ հաշվի առնելով մի քանի օրերի ընթացքում նրա գործողությունները, կարդացած նյութերը, դիտած կայքերը և այլն: Այնպես որ առավոտյան, օրինակ, ծրագիրը հրամցնում է օգտագործողին եղանակի տեսություն ու նորություններ:

Ընդհանուր առմամբ EverythingMe Launcher-ը բավական խելացի հավելված է, որն արժե փորձել:

Աղբյուրը՝ lifehacker.ru