Renault-ը ներկայացրել է ապագայի կոնցեպտային մեքենա (ֆոտո+վիդեո)

Renault ավտոարտադրողն Delhi Auto Show ավտոշոուում ներկայացրել է Renault Kwid կոնցեպտը, որը ոչ միայն տարբերվում է իր յուրօրինակ ֆուտուրիստական արտաքին տեսքով, այլև հագեցած է կվադրոկոպտերով, որը կարելի է գործարկել հենց մեքենայի սալոնից և հետևել ճանապարհների վիճակին, երթևեկության հագեցվածությանը:

Ինչպես երևում է լուսանկարներից, նոր մոդելը նման չէ Renault-ին բնորոշ դասական դիզայնին և մաքսիմալ տարբերվում է շուկայում առկա տրանսպորտային միջոցներից: Kwid կոնցեպտն աշխատում է 1.2լիտրանոց շարժիչով: Kwid-ը կդառնա Renault-ի առաջին կոնցեպտային ավտոմեքենան :

Նշենք, որ կվադրոկոպտերի կառավարումը կատարվում է սնսորային էկրանի միջոցով՝ GPS-ի շնորհիվ: Դիզայներների խոսքով, ավտոմեքենայի ինտերիերը նախագծելիս ոգեշնչվել են մեղվաբույներից:

«Renault Kwid-ի շուրջ աշխատել է մեծ թիմ: Ընկերության բոլոր դիզայներներն ամբողջ աշխարհից այն մշակել են համատեղ: Այս ավտոմեքենան հագեցած է բոլոր շուկաների ստանդարտներով և պահանջարկներով»,- նշում է Renault-ի նախագծողների թիմը: