Սոչի 2014. Օլիմպիական խաղերին հետևելու 10 բջջային հավելված

Яндекс. Մեդալներ

Շատ պարզ և գեղեցիկ հավելված է, որը հնարավորություն է տալիս հետևելու Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի և Ղազախստանի օլիմպիական թիմերին: Յուրաքանչյուր վաստակած մեդալի մասին օգտագործողները ստանում են ծանուցում իրենց սմարթֆոնի աշխատանքային սեղանին: Այս հավելվածը հարմար է խաղերի մասին կարճ ինֆորմացիա ստանալու համար:

Yandex medal

Гид Сочи 2014 (Գիդ Սոչի 2014)

Սա sochi2014.com-ի բջջային տարբերակն է՝ խաղերի պաշտոնական ուղեցույցը: Այստեղ կարելի է կարդալ թե՛ նորություններ, թե՛ ծանոթանալ ուղեցույցին: Մրցույթների ժամանակացույցը կարելի է սինքրոնիզացնել սմարթֆոնի օրացույցի հետ՝ դրանց մեկնարկի մասին նախապես տեղեկանալու համար: Դուք կարող եք անգամ մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր երկրի թիմերի մարզիկներին և այլն: Այն գրեթե կայքի կրկնօրինակն է:

Gid Sochi

Olympic Athlete’s Hub

Այս հավելվածը սոցցանցերում մարզիկների կամ միանգամից ազգային թիմերի գործունեության թրեքեր է: Հավելվածի նորությունների ժապավենում ցուցադրվում է մարզիկների սոցցանցերի՝ Facebook, Twitter, Instagram էջերի թարմացումները: Հավելվածում կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող մարզիկին կամ թիմին՝ ավելացնելով նրանց «My Olympians» ցուցակ և բաժանորդագրվել նրանց գործունեությանը:

Olympic Athlete’s Hub

Первый (Առաջին)

Վերջերս Ռուսաստանի Առաջին ալիքը Ռիա Նովոստի լրատվական գործակալության հետ համատեղ թողարկեց «Երկրորդ էկրան» հավելվածը՝ նվիրված Օլիմպիադային: Այս հավելվածի կարևոր մասը Live պատուհանն է, որտեղ ուղիղ հեռարձակվում են կարևոր խաղերը և իրադարձությունները:

Первый

Sportbox

Այս հավելվածը ևս մեկ այլ միջոց է խաղերը դիտելու: Այն ճանաչված հոսքային Sportbox ծառայության սպորտային հաղորդումների բջջային տարբերակն է: Հավելվածի ցուցակում կարելի է տեսնել Օլիմպիական խաղերի ամբողջ ժամանակացույցը և դիտել: Այն ունի նաև պլանշետային տարբերակ:

Sportbox

Смотри+

Այս հավելվածը կրկին ուղիղ հեռարձակումներ է ցուցադրում: Հավելվածի նախագծողն է ռուսական օպերատոր Մեգաֆոնը: Նախևառաջ այն նախագծված է Մեգաֆոնի բաժանորդների համար: Դիտման համար օպերատորի բաժանորդները ինտերնետ թրաֆիկի գումար չեն վճարում: Այսինքն Օլիմպիադան կարելի է դիտել գրեթե ամենուր: Բացի դրանից, հավելվածը կարողանում է ավտոմատ կերպով ֆիքսել ամենատպավորիչ պահերը և հնարավորություն տալիս դիտել դրանք կրկին:

Смотри+

Սոչին Чемпионат.com-ից

Այս հավելվածը Чемпионат.com կայքի օլիմպիական բջջային տարբերակն է: Այն պարունակում է նորություններ, ժամանակացույց, օնլայն տեքստային հեռարձակում և մեդալների մասին տեղեկություններ: Այն ներառում է նաև խաղերի արդյունքների լրագրողական կանխատեսումներ:

Sochi ot Chempiionat

Сочи+ Sports

Սա sports.ru կայքի բջջային տարբերակն է: Այն տրամադրում է հոսքային ինֆորմացիա Օլիմպիական խաղերի մասին մոտ 700 տարբեր ռեսուրսներից, ինչպես նաև ինտերվյուներ, բլոգային գրառումներ և այլն: Օգտագործողները հնարավորություն ունեն նաև թողնել իրենց սեփական մեկնաբանությունը նորության մասին:

Сочи+ Sports

2ГИС Сочи

Սա քարտեզագրական ծառայություն 2ГИС-ի հատուկ թողարկում է Սոչիում գտնվողների համար: Այն պարունակում է քաղաքի եռաչափ քարտեզ՝ հագեցած թե՛ քաղաքի ընկերությունների և հետաքրքիր վայրերի մասին ինֆորմացիայով և թե՛ խաղերի ողջ տարածքի քարտեզով:

Այն կարող է աշխատել նաև օֆլայն՝ մեկ անգամ քարտեզը հեռախոս ներբեռնելուց հետո:

2ГИС Сочи

Sochi: The Calvert Journal City Guide

Այս հավելված-ուղեցույցը պատրաստվել է The Calvert Journal-ի խմբագրության կողմից: Այն երկլեզու է՝ անգլերեն և ռուսերեն: Այն ֆուտուրիստական ուղեցույց է Սոչի քաղաքի մասին: Պարունակում է տեղեկություններ ինչպես հասնել Սոչի, որտեղ ապրել, ինչից խուսափել, որտեղ սննվել, լուսանկարվել և այլն:

Sochi The Calvert Journal City Guide