Amazon-ը աշխատանքից հեռացրել է օգտատերերի տվյալները փոխանցող աշխատակցին

Սեպտեմբերին  Amazon-ը հաստատեց, որ ընկերության աշխատակիցներից մի քանիսը օգտատերերի տվյալներ են փոխանցել երրորդ կողմին: Անձնական տվյալների մեջ նաև մտել են էլ. փոստի տվյալներ և տարբեր էլ. հասցեներ:

Amazon-ը սկսել է ծանուցագրեր ուղարկել իր օգտատերերին  այն մասին, որ գործից ազատել է տվյալները տարածող աշխատակիցներին: Բացի այդ ընկերությունը վստահեցրել է, որ բացի էլ. փոստի հասցեներից այլ տվյալներ չեն փոխանցվել: