DataArt-ը Հայստանում մասնաճյուղ կբացի. Հակոբ Արշակյան

DataArt ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ կբացի։ Ընկերությունը մասնագիտացված է ֆինանսական  առողջապահության, տուրիզմի, մեդիայի և ինտերնետ իրերի (IoT) ոլորտում։

DataArt-ի որոշման մասին իր պաշտոնական էջում հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

 

https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/2651796854847006?__xts__[0]=68.ARAJPP89s61AMA7UxCkQpo_2WQ9yEE60ckyg-XuYrRt-rUnTV7IsaY3TcbYwretCbANJqcY9GCPveBmKhVmdCksvPKsRFvBRkYjxJakdzsBbdeGntQrhZPLKbucPyxzKTN7hZ0hK2fzx6QRLpAlc3nMrdb4sOLae0sVfq916mSmuQbaH6rKf8VREwAECxo-qK01lVibxDUxPi1LyPn_bkJCjdVIIXgeRk_Gs3acfTRBX2oPtvSblinjSYtqyQnd6meqauJLM63eud9BgTBb_D9u0dHYGiYGOzO6dP4rpOs14qRo0u0jdqQCVAX0K0TNjFN7HZQF6ab2OD6lO3HBP5O5Z&__tn__=-R

Ըստ նախարարի հրապարակման, հայաստանյան մասնաճյուղը  կունենա  R&D կենտրոնի և վաճառքի գրասենյակի գործառույթները՝ ուղղվելով հատկապես դեպի Միջին Ասիական շուկա: DataArt-ը Հայաստանում շեշտը կդնի Quality Assurance-ի (ծրագրային ապահովման թեստավորում եւ որակի վերահսկում) առաջխաղացման, ծրագրային ապահովման մշակման եւ օժանդակման, բիզնեսի զարգացման վրա:

Ի դեպ՝ մինչ տարվա վերջ հայաստանյան մասնաճյուղում կաշխատի շուրջ 30 մասնագետ։

DataArt ընկերությունը գլոբալ տեխնոլոգիական-խորհրդատվական ընկերություն է, ունի ավելի քան 2500 աշխատակիցներ և մասնաճյուղեր ավելի քան 20 երկրներում ներառյալ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան և այլն:
Երևան այցելած Միխայիլ Զավիլեյսկին և Յուլյա Զավիլեյսկայան mail.ru ընկերության համահիմնադիրներից են և DataArt ընկերության տնօրենների խորհրդի անդամներ: Նրանք հետաքրքրված են Հայաստանում հիմնելու ընկերության մասնաճյուղ, սկսելու համագործակցություն Պոլիտեխնիկի հետ՝ կադրերի վերապատրաստման և կրթական պրոցեսներում իրենց գիտելիքի օգտագործման ուղղությամբ: