Disney-ը կգործարկի իր սթրիմինգային Disney+ ծառայությունը

The Walt Disney-ի տնօրեն Ռոբերտ  Այերը նոր պլատֆորմ է ներկայացրել, որը ստացել է Disney+ անունը։ Նոր սթրիմինգային ծառայությունը մրցակցելու է  Netflix օնլայն կինոթատրոնի հետ։

Disney+ կսկսի իր աշխատանքը 2019 թվականի վերջից։ Սթրիմինգային ծառայությունը սկսվելու է Լոկի սերիալի ցուցադրությունից։

Disney-ում չեն մոռացել նաև մուլտֆիլմերի մասին։  Որպես էքսկլյուզիվ  Disney+ կցուցադրի <<Աստղային պատմերազմների>> հաջորդ  սեզոնը։ Ի դեպ՝ մասնագետները  ընկերության շանսերը բարձր են գնահատում։