Reuters գործակալության փոխանցմամբ, Android սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող ընկերությունները կկարողանանմրցակցել Apple–ի Face ID-ի հետ 2 տարուց։
Պարզվում է` Apple ընկերությունը մեծ խմբաքանակով գնել է գործառույթի բոլոր բաղադրիչները։ Մանսավորապես` խնձորային բրենդը անհավանական քանակությամբ Face ID գործառույթի համար նախատեսված VCSEL լազերն է գնել։ Նմանատիպ լազերներ արտադրելու և մյուս ընկերություններին վաճառելու համար Apple–ի մատակարարներին անհրաժեշտ կլինի 2 տարի։ Իհարկե, կարելի է պատվիրել և այլ ընկերություններին, բայց նման գործառույթներով միանգամից մեծ խմբաքանակ նրանք ապահովել չեն կարող։
Ներկայուս Android որոշ սմարթֆոններ աշխատում են 2D համակարգով, որին նկարի կամ տեսանյութի միջոցով «խաբելը» բավական հեշտ է։