Հունաստանը պատրաստվում է ռոբոտ ուղարկել լուսին

Հունաստանը պատրաստվում է լուսին ռոբոտ ուղարկել, սա Լուսնի յուրացման ծրագրի մի մասն է կազմում։ Այս մասին արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն կա։ Ըստ նախնական ծրագրի ռոբոտ լուսնագնացը մոլորակում կհայտնվի 2020 թվականին։ Ռոբոտը ստացել է Hellas to the Moon անունը։

Ռոբոտի գլխավոր առաքելությունը լինելու է տեղանքի ուսումնասիրումը, վերլուծումն ու ստացված տվյալները երկիր փոխանցելը։ Տվյալները օգտագործվելու են հունական համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Հունաստանը շատ կարևոր է համարում երկրի մասնակցությունը նմանատիպ միջազգային ծրագրերին։