Ինչքա՞ն պետք է աշխատել տարբեր երկրներում iPhone X գնելու համար

UBS ֆինանսական հոլդինգը պարզել է  թե որ քաղաքում ինչքան ժամանակ աշխատելով կարելի է գնել iPhone X։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է 16 քաղաք, 15 տարբեր մասնագիտության տեր մարդկանց ապրելակերպ, ֆինանսական միջոցներ և այլն։

Ստացված տվյալների համաձայն, UBS–ը պարզել է, թե քանի օր պետք է աշխատեն մարդիկ, որպեսզի կարողանան գնել iPhone X։ Բնականաբար, այս տվյալները նաև խոսում են տվյալ քաղաքի բնակիչների կենսամակարդակի մասին։

Վարկանշային ցուցակն այսպիսի տեսք ունեի

ՔաղաքԱշխ օրերի քանակը
Հոնկոնգ         9,4
Դուբայ        13,4
Յոհաննեսբուրգ        36,4
Լագոս        133,3
Լիմա        48,2
Լոնդոն        11,3
Մոսկվա        37,3
Մյունխեն        10,1
Նայրոբի        72,2
Նյու Յորք        6,7
Օքլենդ        8,6
Պանամա       18,7
Պեկին       39,3
Թել Ավիվ       12,7
Հելսինկի       11,8
Ցյուրիխ        4,7