Kohler-ը Google Assistant-ով զինված խելացի հայելի է ներկայացրել

CES 2019-ին ընդառաջ  Kohler ընկերությունը ներկայացրել է նոր խելացի հայելի, որը ստացել է  Verdera Voice անվանումը: Հայելու առավելությունը  Google Assistant ձայնային օգնականի առկայությունն է:

Կենցաղային տեխնիկայի ամենամեծ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատաքները ընթանում են ամբողջ հունով, iսկ մինչ այդ խոշոր ընկերութունները մեկը մյուսի հետևից շարունակում են ներկայացնել իրենց ցուցահանդեսային նորույթները:

Kohler-ի հեղինակած խելացի հայելին արդեն կարելի է ձեռք բերել  Amazon-ի Alexa ձայնային օգնականով համալրված տարբվերակով, իսկ ահա  Google Assistant-ով մոդելը հասանելի կլինի փոքր ինչ ուշ:

Ձայնային օգնականի շնորհիվ խելացի հայելին կարող է տարբերակել տասնյակ հրահանգներ, ղեկավարել խելացի տան մի քանի հատված, ինչպես նաև նվագարկել օգտատիրոջ նախընտրելի երաժշտությունը: Հեղինակները հավելում են, որ հայելին ունի հերմետիկ բարձրախոսներ, որոնք ապահովում են ստերեոձայն: Բացի ստանդարտ գործառույթներից օգտատերերը կարող են նաև ցանկում ավելացնել հայելու լուսավորության կարգավորումը և կառավարել այն ձայնային օգնականի միջոցով:

Alexa-ով համալրված տարբերակը արտադրողի կայքում վաճառվում է մոտ $1600: